Վոլոդյա Արամայիսի Բադալյան

  • 229

Ծննդյան օր

12.05.1948

Ծննդավայր

Հայաստան

Լոռու մարզ

Սպիտակ

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կրթություն

1983

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-շինարար:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԳԽ 1-ին գումարում

1990-1995

ԳԽ պատգամավոր (թիվ 242 ընտրատարածք):

ԱԺ 1-ին գումարում

1995-1999

Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 102 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

ԱԺ 2-րդ գումարում

1999-2003

Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետև Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի ղեկավար:

ԱԺ 3-րդ գումարում

2003-2007

Ազգային ժողովիպատգամավոր (թիվ 35 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի  ընդգրկվել:

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Անկուսակցական է:  31.05.2012 «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: 11.06.2012 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

1966-1969

Սպիտակի շաքարի գործարանում աշխատել է բանվոր, ճարտարագետ-կոնստրուկտոր, գլխավոր տեխնոլոգ:

1966-1969

Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ:

1981-1995

Երևանի քիմիական ռեակտիվների գործարանում եղել է ճարտարագետ, տեղամասի պետ, փոխտնօրեն, տնօրեն:

Նախագահ

1995-1999

«Քիմռեակտիվ» ԲԲԸ:

Նախագահ

2001

«Ագրոարդյունաբերողների և սերմնաբույծների միության»:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2002

«Հայ աշխատավոր» հասարակական կազմակերպության համանախագահ:

Պարգևներ

Տվյալներ չկա

Կոչումներ

Տվյալներ չկա