Ծննդյան օր
26.08.1979
Հայաստան
Ծննդավայր
Երևան
Ընտանիք
Ունի երկու զավակ:
Կրթություն
2000
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2002
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս:
2002
Ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան:
2004
ԵՊՀ ասպիրանտուրա: Իրավաբանական գիտությունների թեկնածու:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ
2003-2006
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմ: Իրավախորհրդատվական ծառայություն:
Միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ
2006-2013
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմ: Իրավախորհրդատվական ծառայություն:
Իրավախորհրդատվական ծառայության պետ:
2013-2016
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմ: Իրավախորհրդատվական ծառայություն:
Խորհրդական
2016-2018
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմ:
Գործադիր տնօրեն
2016-2019թ. հունվար
«Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն:
Աշխատակազմի ղեկավար
2018թ. ապրիլ-2019թ. հունվար
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
2005-ից
Երևանի պետական համալսարան
Դասախոս
2007-2015
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան:
Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ
2014-2015
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2015-ից
Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է:
2018-ից
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (International Association of Genocide Scholars (IAGS)), Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights) հոգաբարձուների խորհրդին, «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական տարեգրքի» և «Իրավական նախաձեռնություն» համառուսաստանյան գիտագործնական ամսագրերի խմբագրական խորհուրդներին, «Միջազգային իրավունքի բելառուսական տարեգրքի» միջազգային խմբագրական խորհրդին: Հայաստանի միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLaw) համահիմնադիր է: Համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: 1949թ. Ժնևի առաջին կոնվենցիայի 2016թ. մեկնաբանությունների (հայաստանյան) գրախոսողն է: Եվրոպայի խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի փորձագետ է, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուսումնական դասընթացի ծրագրի համահեղինակ:
Մեկ մենագրության և 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու