Վարդևան Ֆաբրիցուսկի Գրիգորյան

  • 137

Ծննդյան օր

12.07.1953

Ծննդավայր

Հայաստան

Շիրակի մարզ

Գյումրի

Ընտանիք

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Կրթություն

1970-1975

Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ:

1982

Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան: Մանկավարժական գիտությունների դոկտոր: Պրոֆեսոր: ՀՀ վաստակավոր մանկավարժ:

Զինծառայություն

1976-1977

ԽՍՀՄ զինված ուժեր

Խորհրդարանական գործունեություն

ԳԽ 1-ին գումարում

1990-1995

ԳԽ պատգամավոր (թիվ 87 ընտրատարածք): ԳԽ աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:

ԱԺ 2-րդ գումարում

1999-2003

ԱԺ պատգամավոր (թիվ 62 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

ԱԺ 7-րդ գումարում

2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Բաժնի վարիչ

1992-1996

Գյումրու քաղխորհրդի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի վարիչ:

Բաժնի վարիչ

1996-1998

Շիրակի մարզի սպորտի բաժնի վարիչ:

Պետի տեղակալ

1998-1999

Շիրակի մարզի կրթության վարչության պետի տեղակալ:

Ռեկտոր

2002-2016

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Ավագ դասախոս

1975-1976 և 1982-1989

Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ավագ դասախոս, դոցենտ:

Դասախոս

1977-1979

Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի  սպորտային խաղերի և մարմնամարզության ամբիոնի դասախոս:

Դեկան

1989-1992

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության և կենսաբանության ֆակուլտետի դեկան:.

2016 -ից

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի  ֆիզդաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:

 

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

1990-1995

Գյումրու քաղխորհրդի պատգամավոր:

Հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:

Պարգևներ

Տվյալներ չկա

Կոչումներ

Մանկավարժական գիտությունների դոկտոր: Պրոֆեսոր: