Ծննդյան օր
09.09.1949
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Կրթություն
1971
Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը:
1977
Ավարտել է ՍՍՀՄ ԳԱ սիբիրյան բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 2-րդ գումարում
1999-2003
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: 18.05.2017 – 08.08.2018 «Ծառուկյան» խմբակցության անդամ: 20.05.2017 – 08.08.2018 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
08.08.2018 – «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն լիազորությունները դադարել են:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
1993-1999
ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ, ապա՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վերլուծության վարչության պետ։
Բանկի վարչության անդամ
1994-1996
ՀՀ կենտրոնական բանկ:
Նախարարության կոլեգիայի անդամ
1998-2000
ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարություն:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Ավագ ճարտարագետ
1971-1974
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ:
Ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, բաժնի վարիչ, գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն
1977-1993
Հայաստանի պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ:
Ամբիոնի վարիչ
2003-2007
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոն:
Պրոֆեսոր, մագիստրոսական ծրագրերի ղեկավար:
2012-ից
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1990-1994 և 1994-1998
Երևանի Խորհրդային շրջանի շրջխորհրդի պատգամավոր:
ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ է, Միջազգային և ՀՀ ճարտարագիտական ակադեմիաների անդամ: 200-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է:
Պարգևներ
Արժանացել է Համամիութենական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման (1980թ.): Պարգևատրվել է Սևծովյան երկրների տնտեսական համագործակցության ԽՎ արծաթե մեդալով (2013թ.), «Ինժեներական փառք» շքանշանով (2014թ., ՌԴ), ՀՀ ԱԺ պատվոգրով (2016թ.):
Կոչումներ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։