Վահրամ Վաղինակի Բաղդասարյան

  • 439

Ծննդյան օր

15.06.1961

Ծննդավայր

Հայաստան

Լոռու մարզ

Վանաձոր

Ընտանիք

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Կրթություն

1984

Ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:

1992

ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան:

1998

Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի տնտեսաիրավագիտության ֆակուլտետը: Մաթեմատիկոս: Տնտեսագետ:

Զինծառայություն

Զինապարտ է

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 1-ին գումարում

1995-1999

ԱԺ պատգամավոր (թիվ 60 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀ ԱԺ ներկայացուցիչ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

ԱԺ 2-րդ գումարում

1999-2003

ԱԺ պատգամավոր (թիվ 46 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, այնուհետև` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

ԱԺ 3-րդ գումարում

2003-2007

ԱԺ պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար: Անկուսակցական:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 07.05.2014-18.05.2017թթ.՝ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար: ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի անդամ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Բանվոր

1978-1979

«Կինշինտրեստ» (ուսմանը զուգընթաց):

Բանվոր

1980-1984

«Երազ» ավտոգործարան (ուսմանը զուգընթաց):

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Փոխտնօրեն

1992

Վանաձորի կահույքի ԱՄ:

Գլխավոր տնօրեն

1993

Վանաձորի կահույքի ԱՄ:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Գիտաշխատող

1984-1988

Կիրովականի «Արդավտոմատիկա» ԳԱՄ:

Դասախոս

1986-ից

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ):

Ամբիոնի վարիչ

1995-ից

ՎՊՄԻ ինֆորմատիկա և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոն:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

1988

Ընտրվել է ՎՊՄԻ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:

1990-1996

Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր:

2005

Հիմնադրել է «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպությունը:

2006-ից

Հայաստանի հայրենակցական միությունների միաբանության նախագահն է:

2009

Ընտրվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:

2011-2012

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ:

2011-ից

ՀՀԿ անդամ է:

Չորս գրքի և հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:

Պարգևներ

Պարգևատրվել է «Մեր բարեկամ» (2007թ., «Նիգ-Ապարան» ՀՄ), «Ռուսաստանի հայերի միություն. 10 տարի» հոբելյանական (2010թ.), «Վազգեն Առաջին կաթողիկոս Ամենայն հայոց» (2011թ.), «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական (2013թ.) մեդալներով, «Ղարաբաղյան շարժում» հուշամեդալով (2013թ.), Ռումինիայի ԱԺ (2014թ.), Սլովակիայի Հանրապետության «Սլովակիայի առաջին կուսակցության» (2016թ.) պատվո մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2016թ.) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016թ.): Մարգահովիտ (2010թ.) և Շահումյան (2014թ.) համայնքների պատվավոր քաղաքացի է:

Կոչումներ

Տեխնիկական գիտությունների թեկնածու: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1985թ. բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ է:

Պահեստազորի ավագ լեյտենանտ: