Ծննդյան օր
22.01.1987
Ծննդավայր
Հայաստան
Լոռու մարզ
Վանաձոր
Ընտանիք
Ամուսնացած չէ
Կրթություն
2007
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2009
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան (եվրոպական իրավունք),
2012
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:
2009
ԱՄՆ Թաֆտս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (միջազգային իրավակարգ)։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
2010-ից
Զբաղվում է փաստաբանական գործունեութամբ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Հիմնադիր և գլխավոր տնօրեն
2011-2019
«Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հիմնադիր և գլխավոր տնօրեն։
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
2010-ից
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Եվրոպական հետազոտությունների կենտրոնի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է:
2008-ից
Իրավաբանական և փորձագիտական աշխատանք է իրականացնում միջազգային և մասնավոր կազմակերպություններում՝ Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի մի շարք ծրարգերում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկներում (UNFPA, UNDP), ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Նախարար
2007-2009
Պաշտպանության նախարար
Հասարակական-քաղաքական գործունեություն
2008 թվականից ՀՀ իրավաբանների միության (ասոցիացիայի) անդամ է, 2012-2019թթ.՝ գործադիր տնօրեն։ 2010թ.՝ «Լոռվա երիտասարդների միասնություն» հկ համահիմնադիր, համանախագահ: 2010թ.՝ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, 2013-2016թթ. տնօրեն։ 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2017 թվականից՝ ՓՊ խորհրդի անդամ։ 2014 թվականից Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ, արբիտր (Բելգիա, Բրյուսել)։ 2016թ.՝ Հայաստանի հաշտարարների միության համահիմնադիր, ՀՀՄ խորհրդի անդամ։ 2016 թվականից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կից զինվորական հարցերով հանձնաժողովի անդամ։ 2017թ՝. ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ։ 2017-2019թթ.՝ ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ՀՀ ազգային թղթակից:
Երկու մենագրության, հինգ ուսումնական ձեռնարկի և երեք տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, «Պետություն և իրավունք», «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական տարեգիրք» (Armenian Yearbook of international and Comparatiwe Law), «Հարավային Կովկասի իրավունք» (South Caucasus LAW) միջազգային գիտական հանդեսների խմբագրական խորհրդի անդամ։
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։