Սուքիաս Հեգելի Ավետիսյան

  • 81

Ծննդյան օր

28.04.1959

Ծննդավայր

Հայաստան

Շիրակի մարզ

Գյումրի

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Կրթություն

1981

Ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը:

1988

Մոսկվայի բարձրագույն կոմերիտական դպրոցը:

2004

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Ճարտարագետ-շինարար: Տնտեսագիտության թեկնածու:

Զինծառայություն

1982-1983

ԽՍՀՄ Զինված ուժեր

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 1-ին գումարում

1995-1999

ԱԺ պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարեփոխումներ», ապա` «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

ԱԺ 2-րդ գումարում

1999-2003

ԱԺ պատգամավոր թիվ (61 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1999-2000թթ. եղել է 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

ԱԺ 3-րդ գումարում

2003-2007

ԱԺ պատգամավոր  (թիվ 47 ընտրատարածք):  2003-2004թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004-2007թթ.` ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2003-2004թթ.` «Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ: Հայաստան-Կանադա միջխորհրդարանական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 21.05.2008-11.07.2008թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-06.11.2008թթ.` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 06.11.2008-31.05.2012թթ.` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

2012թ. հունիսի 4-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 04.07.2012 «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: 13.07.2012 – 14.06.2016 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 14.06.2016 – 15.06.2016
Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 15.06.2016 Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 03.07.2012 Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ: 30.09.2014 – 06.02.2017 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ: 06.02.2017 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Բանվոր

1973-1975

Լենինականի պետական սելեկցիոն կայան:

Շինարարական ջոկատի հրամանատար

1978-1981

Մարիական Ինքնավար Հանրապետությունում և Տյումենի մարզում (ՌԽՖՍՀ) եղել է ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի ուսանողական շինարարական ջոկատի հրամանատար:

ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար

1981-1982

ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:

ՀԼԿԵՄ շրջկոմի առաջին քարտուղար

1984-1989

Լենինականի էլեկտրատեխնիկական գործարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի բաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Մոսկովյան շրջկոմի առաջին քարտուղար:

1990-1999

Գյումրու Մոսկովյան շրջանի բնակտնտեսության վարչության գլխավոր ճարտարագետ, Գյումրու քաղաքային գործկոմի բնակարանային-կոմունալ վարչության պետ, գործկոմի նախագահի տեղակալ, փոխքաղաքապետ:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

2009

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

1989-1990

ՀԿԿ Լենինականի քաղկոմի հրահանգիչ:

1990

Ընտրվել է Լենինականի քաղխորհրդի պատգամավոր:

1999-2001

Նշանակվել է ՀՀ նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու հանձնաժողովի անդամ:

2001

«Գյումրի» ֆուտզալի ակումբի հիմնադիր նախագահն է:

2004-2007

Գյումրու թիվ 25 դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:

2005

Նշանակվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ:

2006

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ է:

2011

Ընտրվել է ՀՖՖ գործկոմի կանանց ֆուտբոլի և ֆուտզալի կոմիտեի նախագահ:

Պարգևներ

Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2001թ.): Պարգևատրվել է ԽՍՀՄ ԳԽ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով (1981թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), Երախտագիտության մեդալով (2016թ.):

Կոչումներ

Տնտեսագիտության թեկնածու