Ստեփան Կարենի Դեմիրճյան

  • 98

Ծննդյան օր

07.06.1959

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Կրթություն

1981

Ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ: Տեխնիկական գիտությունների թեկնածու:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 3-րդ գումարում

2003-2007

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Արդարություն դաշինք»): «Արդարություն» խմբակցության ղեկավար: ՀԺԿ նախագահ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից: Հայաստանի Ժողովրդական Կուսակցության անդամ է: 31.05.2012 «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ: 11.06.2012 Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

1981-1986

«Հայէլեկտրաշարժիչ» ԱՄ-ում աշխատել է վարպետ, ավագ վարպետ, վերահսկիչ-փորձարկիչ կայանի պետ, հավաքման արտադրամասի պետի տեղակալ, պետ:

1986-1988

ԽՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի նախարարության ծրագրավորվող հրահանգասարքերի կառուցվող գործարանի գլխավոր ճարտարագետ, տնօրենի պաշտոնակատար:

1988-2003

«Մարս» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

1999-2001

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահի պաշտոնակատար:

2001-ից

ՀԺԿ նախագահ:

2003

Եղել է ՀՀ նախագահի թեկնածու:

Պարգևներ

Տվյալներ չկա

Կոչումներ

Տեխնիկական գիտությունների թեկնածու: