Սոս Վահեի Ավետիսյան

  • 481

Ծննդյան օր

21.06.1989

Ծննդավայր

Հայաստան

Արարատի մարզ

Արարատ

Ընտանիք

Ամուսնացած չէ:

Կրթություն

2006-2010

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի եւ գրականության բաժինը:

2011-2013

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման» մագիստրոսական ծրագիրը: Եվրոպագետ:

2014

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը:

2016

Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջ: Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետազոտող մագիստրոս (MPhil in Russian and East European Studies):

Զինծառայություն

Չի ծառայել

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 7-րդ գումարում

2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Առաջատար մասնագետ

2008-2010

ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ:

Ծրագրերի պատասխանատու

2017-2018

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասավանդող

2016 -ից

Դասավանդում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:

Դասախոսի օգնական:

2016-2017

Հայաստանի ամերիկյան համալսարանի հայոց պատմության դասախոսի օգնական:

Հասարակական-քաղաքական գործունեություն

Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում հրատարակված վերլուծական հոդվածների և զեկույցների:

Պարգևներ

Եղել է Հարի Շուքմանի անվան Եվրասիայի հետազոտական, «Կալուստ Կյուլպենկյան» և «Լույս» հիմնադրամների կրթաթոշակառու։

Կոչումներ

Տվյալներ չկան