Սոֆիա Ազատի Հովսեփյան

  • 355

Ծննդյան օր

20.04.1981

Ծննդավայր

Հայաստան

Շիրակի մարզ

Մեծ Մանթաշ

Ընտանիք

Ամուսնացած չէ:

Կրթություն

2006

Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի իրավաբանական հոգեբանության բաժինը:

2017

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի հայցորդ է:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 7-րդ գումարում

2019

ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Իմ քայլը» կուսակցությունների թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:  

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Արտ թերապևտ

2007-2008

«Հույսի կամուրջ» հկ:

Հոգեբան, արտ թերապևտ:

2007-2018

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հոգեբան, արտ թերապևտ:

Հատուկ կրթության մասնագետների վերապատրաստող

2007-2008

UNISEF-ի «Կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում հատուկ կրթության մասնագետների վերապատրաստող:

Փորձագետ

2008-ից

«Ներառական կրթություն» դասընթացի վերապատրաստող մասնագետ, փորձագետ:

Դասավանդող մասնագետ

2009-2013

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հկ «Առողջ ապրելակերպ» ծրագրի դասավանդող մասնագետ:

Ծրագրի համակարգող

2010-2011

«Փրկենք երեխաներին» հկ «Տարածաշրջանային նախաձեռնություն» ծրագրի համակարգող:

Սեմինարավար

2015-ից

«Հույս և օգնություն» հկ «Սեռական բռնություն», «Հանդուրժողականություն, խարան և խտրականություն, կարծրատիպեր», «Ապահով համացանց»  ծրագրերի սեմինարավար:

Ծրագրի  փորձագետ

2013-2015

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հկ «Ներառական կրթության դժվարությունները և պատճառները» ծրագրի  փորձագետ:

Ներառական կրթության վերապատրաստող մասնագետ

2013-2018

«Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հկ ներառական կրթության վերապատրաստող մասնագետ:

Դասընթացավար, խորհրդատու

2015-2018

Գյումրիի «Էմիլի արեգակ» խնամքի կենտրոնի դասընթացավար, խորհրդատու:

Վերապատրաստող մասնագետ

2016-2018

«Արմավիրի  զարգացման կենտրոն» հկ վերապատրաստող մասնագետ:

Վերապատրաստող մասնագետ

2016-2018

«Արմավիրի  զարգացման կենտրոն» հկ վերապատրաստող մասնագետ:

Ծրագրի համակարգող

2016-2018

«Հույսի կամուրջ» հկ «Սահուն անցում մանկապարտեզից դպրոց» ծրագրի համակարգող:

Շիրակի մարզպետի տեղակալ

2018-2019

Շիրակի մարզպետարան:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

2018-ից

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոս:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

«Խաղանք և սովորենք», «Համընդհանուր ներառում» ուսումնաօժանդակ ձեռնարկների և մի շարք հոդվածների հեղինակ է:

2004-2007թթ.՝ «Վորլդ Վիժն Հայաստան» (World Vision Armenia) միջազգային կազմակերպության հոգեբան: 2005-2011թթ.՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդական բաժնի ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված  ծրագրերի ուսուցանող:  2006-2011 «Հոգեբանների ակումբ»-ի անդամ: 2008-2011թթ.՝ «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հկ գործող  անդամ: 2009-2017թթ.՝ ՀՀ  դպրոցներում «Թմրամիջոցների դեմ պայքարի» կոալիցիայի անդամ: 2009թ.՝ «Ճանաչիր քո երկիրը», 2011թ.՝ «Պատմամշակութային հուշարձանների պահպանում» նախաձեռնությունների հիմնադիր անդամ: 2010թ.՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ», 2014թ.՝ «Ոչ թալանին» (Էլեկտրիկ Երևան), «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», 2015թ.՝ «Ապրանքներ անմիջապես գյուղերից», 2016թ.՝ «Աջակցություն  թիկունքից առաջնագիծ»,  «Աջակցենք զոհված զինվորների ընտանիքներին» նախաձեռնությունների հիմնադիր անդամ, համակարգող: 2014թ.՝  «Դեմ եմ» շարժման կրթության հարցերի համակարգող: 2016թ.՝ Կողբ և Բերդավան համայնքներում իրականացվող «Եռաչափ մոդելավորում» և «Ծրագրավորում» ծրագրերի համակարգող: 2017թ.՝ «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր:

Պարգևներ

Տվյալներ չկա

Կոչումներ

Տվյալներ չկա