Շուշան Սամվելի Պետրոսյան

  • 276

Ծննդյան օր

23.09.1967

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կրթություն

2001-2007

Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը: Գեղանկարի և գծագրության ուսուցիչ:

Կրթություն

1993

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Գեղանկարիչ-գծանկարիչ: ՀՀ վաստակավոր արտիստ:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:  Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է:  18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

2002-2003

Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում

Հագուստի և բեմի նկարիչ

1989 -1991

«Արձագանք» թատրոն-ստուդիայի (Մետրո թատրոն) հագուստի և բեմի նկարիչ. ձևավորել է 3 ներկայացում` «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»:

1994 -1997

Երգի պետական թատրոն:

Մենակատար

1996-ից

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա:

Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ

Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով (2008թ.), «Վազգեն Սարգսյան» շքանշանով (2008թ., ՊՆ), «Երախտագիտություն» մեդալով (2014թ., ԼՂՀ):

Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների` «Լավագույն երգչուհի» (1992թ., ՀՀ), գլխավոր մրցանակ (1993թ., «Շարմ Շոու» միջազգային փառատոն, ՀՀ), «Տարվա լավագույն երգչուհի» (1996թ., «Ասուպ» մրցանակաբաշխություն), «20-րդ դարի հայ աստղ» (2000թ., «Աստղ» փառատոն, ՀՀ), «Լավագույն կին կատարող» (2000, 2001, 2004, 2006թթ., «Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ), «Ոսկե քնար» (2001, 2003, 2004թթ., ՀՀ), «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» (2000, 2004թթ., «Կռունկ» փառատոն), «Դիվա» մրցանակ (2009թ., երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ), «10-ամյակի լավագույն արտիստ» (2013թ., «Արմենիա մրցանակաբաշխություն», ՌԴ): ԼՂՀ Մարտակերտի պատվավոր քաղաքացի է (2013թ.), Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2005թ.):

Կոչումներ

ՀՀ վաստակավոր արտիստ