Սերգեյ Պապաշի Բագրատյան

  • 116

Ծննդյան օր

03.01.1963

Ծննդավայր

Հայաստան

Վայոց Ձորի մարզ

Արտաբույնք (նախկինում՝ Եղեգիս)

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կրթություն

1981-1986

ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը: Ճարտարագետ-երկրաբան:

1991-1996

Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը (ԵՏԻՀ): Իրավաբան

2002-2004

ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ: 18.09.2018 Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամ:

ԱԺ 7-րդ գումարում

2018

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Բետոնագործ

1980-1981

Ազիզբեկովի թիվ 17 շարժական մեքենայացված տրեստ:

Հանքի պետ

1986-1987

Վայքի շինարարական իրերի կոմբինատ։

Ավագ տնտեսագետ

1987

«Սապֆիր» արտադրական միավորում։

Արտադրամասի պետ

1988-1993

«Հայշինտեխկենտրոն» տրեստ:

Վայոց ձորի մարզպետ

2010-2012

Երևանի կերամիկական կոմբինատ:

Տնօրեն

1993-1994

Վայոց ձորի մարզպետարան։

Զբաղվածություն մասնավոր հատվածում

ԲԲԸ խորհրդի նախագահ

1998-2008

«Վայք» հյուրանոց ԲԲԸ:

ԲԲԸ կառավարիչ

2002-2004

«Քիմռեակտիվ» ԲԲԸ:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

1996 -ից

Դասավանդում է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում։

Հասարակական-քաղաքական գործունեություն

1996-1999

Էրեբունի համայնքի ավագանու անդամ:

2006 -ից

«Կիրառական տնտեսագիտության ազգային կենտրոն» հկ խորհրդի նախագահ։

2007-ից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վայոց ձորի մարզային խորհրդի համակարգողն է:

Մեկ մենագրության և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է:

Պարգևներ

Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով (2003թ., ԼՂՀ), «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2010թ., ՊՆ), ԵԿՄ պատվոգրով (2007թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով (2011թ.), «Վարդան Մամիկոնյան» մեդալով (2010թ., Ազատամարտի վետերանների միություն), «Քառօրյա պատերազմին մասնակցելու համար» պատվոգրով (2016թ., ՊՆ):

Կոչումներ

Տնտեսագիտության թեկնածու, ԵՏԻՀ պրոֆեսոր։ Պահեստազորի ավագ լեյտենանտ: