Ծննդյան օր
13.02.1958
Ծննդավայր
Հայաստան
Շիրակի մարզ
Սառնաղբյուր
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
2001-2007
Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը:
1987:
Ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Ճարտարագետ-մեխանիկ:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների և մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-18.05.2009թթ.` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: 2008-2012թթ.` Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: 07.06.2007-19.05.2009թթ.՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար: 18.05.2009-06.12.2011թթ.` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ: 06.12.2011-31.05.2012թթ.` ՀՀ ԱԺ նախագահ: ՀՀԿ խորհրդի անդամ:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Ճարտարագետ-կոնստրուկտոր, ավագ ճարտարագետ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ
1982-1990
Երևանի հիդրոապարատների գործարան:
Փոխտնօրեն
1998-2001
«Հայմամուլ» ՊՓԲԸ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Գլխավոր ճարտարագետի տեղակալ
1995
Երևանի փորձարարական-մեքենաշինական գործարան:
Կազմակերպական բաժնի վարիչ
1995-1998
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2010
Ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) խորհրդի նախագահ:
2015
Վերընտրվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրությամբ և առաքմամբ: ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում` ՀՀԿ անդամ: 1997 թվականից «Երկրապահ» կամավորական միության անդամ է, 2001-2003թթ.՝ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, 2001 թվականից՝ ՀՀԿ խորհրդի, 2011 թվականից՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:
Պարգևներ
Պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2005թ., ՊՆ), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «ԱՊՀ ՄԽՎ. 20-ամյակ» (2012թ.), «Ղազախստան. անկախության 20 տարի» (2012թ.) ԱԾՏՀ ԽՎ (2013թ.) մեդալներով:
Կոչումներ
Տվյալներ չկա