Ռուզաննա Կարապետի Մուրադյան

  • 513

Ծննդյան օր

28.06.1963

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Կրթություն

1985

Ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ: Մանկավարժական գիտությունների թեկնածու:

Մասնակցել է մի շարք դասընթացների և ծրագրերի՝ «Նոր տեխնոլոգիաների կիրառումը դպրոցի կառավարման գործընթացում» (2003թ., ԱՄՆ), «Առաջնորդություն և քաղաքացիական կրթություն» (2005թ., ԱՄՆ), «Եվրոպական ակումբներ» միջազգային  ծրագիր (2006թ., Բրատիսլավա)՝  այդ ծրագրի հիմնադրողն է  ՀՀ –ում, «Թափանցիկության և հակակոռուպցիոն մեխանիզմները հանրակրթության ոլորտում» դասընթացի հետազոտող, փորձագետ (2006թ., Կիև), «Քաղաքացիական և ընտրական կրթություն ուսուցանողների համար»   (2007թ., Բրիտանական խորհուրդ),  2001-2007թթ.՝ «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» միջազգային ծրագրի վերապատրաստող դասախոս: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախաձեռնած փորձարարական մենտորական ծրագրի խորհրդատու-ուղղորդող (2009թ.), «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի մշակող, դասընթացավար (2010թ.), «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում  հանրակրթական դպրոցի տնօրենների կառավարման և ղեկավարման դասընթացի վերապատրաստող դասախոս (2011թ.), «Ձեռնարկատիրական կրթությունը հանրակրթության ոլորտում» (2012թ., Սլովենիա), «Հանրային խոսքի հմտություններ» (2012թ., Բրիտանական խորհուրդ), «Գլոբալ կրթության և միջմշակութային հաղորդակցություն» (2013թ., Սերբիա), «Քաղաքացիական գործունեության պլանավորում»  (2015թ., Հարվարդի համալսարան):

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր  (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:  Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 24.05.2017
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 18.05.2017 Ազգային ժողովի վեցերորդ գումարման հաշվիչ հանձնախումբի անդամ:

31.10.2018 – «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով լիազորությունները դադարել են:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի

1985-1996

Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոց:

ՈՒսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն:

1996-1999

Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոց:

Տնօրեն

1999-2012

Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոց:

Դասախոս

2015-ից

Երևանի պետական համալսարան:

Դասախոս

2016-ից

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2006-ից

ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է, գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ:

2010

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հիմնադիր նախագահ:

Գիտամանկավարժական մի շարք հոդվածների, մեթոդական ձեռնարկների հեղինակ է:

Պարգևներ

Պարգևատրվել է ԿԳՆ ոսկե հուշամեդալով (2006թ.), ՀՀ վարչապետի շնորհակալագրերով ՝ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության և տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանն ակտիվ մասնակցելու համար (2006թ.), «Գարեգին Նժդեհ»  հուշամեդալով (2008թ. ՀՀ ՊՆ),  ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2011թ.), ԱՊՀ ՄԽՎ շնորհակալագրով (2017թ.): Ճանաչվել է «Տարվա  լավագույն տնօրեն» մրցույթի հաղթող (2006թ.):

Կոչումներ

Մանկավարժական գիտությունների թեկնածու: