Ծննդյան օր
20.08.1982
Ծննդավայր
Հայաստան
Արագածոտնի մարզ
Ալագյազ
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
2003
Ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետը: Միաժամանակ 2002թ.՝ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի իրավաբանի մասնագիտական հմտությունների դասընթացը:
2005
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2005
Եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ:
2016
ՀՀ արդարադատության ակադեմիան: Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Զինծառայություն
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր ընտրվել է ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: Անկուսակցական է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017 – 31.05.2017
Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 31.05.2017 նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ: 18.09.2018 Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Ավագ իրավախորհրդատու
2002-2003
ԵՊՀ իրավաբանական կլինիկա:
Քննչական բաժնի ստաժոր
2003-2004
ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժին:
Իրավունքների մասնագետ
2004-2005
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժին:
Իրավունքների ավագ մասնագետ
2005-2009
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժին:
2009
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական (համատեղությամբ):
ՄԻՊ խորհրդական
2009-2012
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական:
ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ
2014-2015
ՀՀ դատական դեպարտամենտ:
2009-2012
Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական
2013-2014
ՀՀ դատական դեպարտամենտ:
ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության պետ
2015-2017
ՀՀ դատական դեպարտամենտ:
ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ
2014-2015
ՀՀ դատական դեպարտամենտ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
2005-ից
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:
Դասախոս
2006-ից
Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
Դասախոս
2008-2017
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի քաղծառայողների վերապատրաստման բաժին:
Դասախոս
2012-2015
ՀՀ փաստաբանական դպրոց:
Դասախոս
2014-2017
ՀՀ արդարադատության ակադեմիա:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Երեք գիտական մենագրության և բազմաթիվ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն) հեղինակ և համահեղինակ է:
2010-2012
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի անդամ:
2001-ից
ՀՀ իրավաբանների միության անդամ է:
2009
ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ:
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հուշամեդալով (2014թ.):
Կոչումներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Դատական ծառայության առաջին դասի խորհրդական: