Ռուբեն Պետիկի Գևորգյան

  • 514

Ծննդյան օր

18.06.1954

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Կրթություն

1980

Ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: Ճարտարապետ-շինարար:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 2-րդ գումարում

1999-2003

ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա` «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 21.10.2009-16.04.2010թթ.` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, 16.04.2010-31.05.2012թթ.` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: 31.05.2012 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: 11.06.2012 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Համայնքի ղեկավար

1996-1999

Երևանի Դավթաշեն համայնքի ղեկավար:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

Արցախյան ազատամարտի մասնակից է, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար: 1990-1993թթ. մասնակցել է Երասխավանի, Ոսկեպարի, Կիրանցի, Ճամբարակի, Արծվաշենի, Ասկերանի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի պաշտպանական մարտերին:

1991-1994

Մաշտոցի շրջանային խորհրդի պատգամավոր:

1993-2011թթ. եղել է ԵԿՄ վարչության անդամ, 1994-2005թթ.` ԵԿՄ Մաշտոցի, ապա` Դավթաշենի տարածքային կազմակերպության նախագահ: Նախաձեռնել է բարեգործական մի շարք նախագծեր. Դավթաշենում կառուցել է «Սրբոց Նահատակաց» եկեղեցին, հիմնել է «Դեյզի» այգին, ստեղծել անապահով ծերերի ճաշարան:

Հայաստանի գրողների միության անդամ է, 5 գրքի հեղինակ:

Պարգևներ

Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (1995թ.), «Մարտական ծառայության» (1996թ., ՀՀ), «Մարշալ Բաղրամյան» (1997թ., ՊՆ) մեդալներով, «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (1997թ., ՊՆ), «Արիության» մեդալով (2000թ., ԼՂՀ), Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն (2002թ.) և «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (2003թ., ԵԿՄ) շքանշաններով, «Գարեգին Նժդեհ» (2004թ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2006թ., ՊՆ), «Մխիթար Գոշ» (2011թ., ՀՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով:

Կոչումներ

Տվյալմեր չկա