Ծննդյան օր
17.05.1958
Ծննդավայր
Հայաստան
Գեղարքունիքի մարզ
Ձորագյուղ
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Կրթություն
1989
Ավարտել է Կիևի (Ուկրաինա) գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ, ճարտարագետ-մեխանիկ:
Զինծառայություն
1977-1979
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
ԱԺ պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, 11.07.2008-22.08.2008թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, 22.08.2008-31.05.2012թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
31.05.2012-03.07.2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: 03.07.2012թ. պատգամավորական լիազորությունները դադարեցվել են Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 18.05.2017 Ազգային ժողովի վեցերորդ գումարման հաշվիչ հանձնախումբի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Բանվոր
1976-1977
Ձորագյուղի կոլտնտեսություն
Համայնքի ղեկավար
1996-1999
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքապետարան:
Գեղարքունիքի փոխմարզպետ
1999-2003
Գեղարքունիքի մարզպետարան:
Գեղարքունիքի մարզպետ
2012-2017
Գեղարքունիքի մարզպետարան:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
1982-1996
Աշխատել է Ուկրաինայում:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2003-ից
ՀՀԿ խորհրդի անդամ է, ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ:
Պարգևներ
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի», ԱԺ պատվո, «Մարշալ Բաղրամյան» (ՊՆ), «Գարեգին Նժդեհ» (ՊՆ), «Ծովակալ Հ.Ս. Իսակով» (ՊՆ), ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե, «Համագործակցության ամրապնդման համար» (ՀՀ ոստիկանություն) մեդալներով:
Կոչումներ
Տվյալներ չկա