Ծննդյան օր
21.11.1959
Ծննդավայր
ԱՄՆ
Կալիֆոռնիայի նահանգ
Ֆրեզնո
Ընտանիք
Ամուսնացած է, ունի հինգ երեխա:
Կրթություն
1977-1982
1977-1978թթ. սովորել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Բերքլիի մասնաճյուղի (UC Berkeley) քաղաքագիտության բաժնում, 1979թ. տեղափոխվել է նույն համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղ (UCLA)` բարձրագույն ուսումը շարունակելով հայոց պատմության մասնագիտացմամբ: 1980թ. ավարտել է հիշյալ համալսարանը` պատմության և արևելագիտության զույգ ամբիոններից ստանալով «Bachelor of Arts» տիտղոսը և գերազանցության «Summa Cum Laude» շքանշանը: Մագիստրոսի տիտղոսը ստացել է 1982թ. Մասաչուսեթս նահանգի Թաֆտս համալսարանի Միջազգային օրենքի և դիվանագիտության Ֆլեչեր ինստիտուտում, որտեղ մասնագիտացել է միջազգային օրենքի, դիվանագիտության պատմության և համայնավար երկրների արտաքին քաղաքականության բնագավառներում:
1985
Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի Իրավաբանական կենտրոնում ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան:
Զինծառայություն
Տվյալներ չակ:
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Ժառանգություն» կուսակցություն): 07.06.2007-08.09.2008 «Ժառանգություն» խմբակցության ղեկավար:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: «Ժառանգություն» կուսակցության անդամ է: 31.05.2012 – 02.10.2012 «Ժառանգություն» խմբակցությունում է:
Լիազորությունների դադարման հիմքը
02.09.2012 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Նախարար
1991-1992
Եղել է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարարը:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Իրավաբան
1985-1989
Լոս Անջելեսի Հիլ, Ֆերեր և Բրիլ, Ուիթման և Ռանսըմ, Ստռուք և Լվան և Քուդեր եղբայրներ փաստաբանական գրասենյակներում` իրավաբան:
Հիմնադիր ղեկավար
1989
Հիմնադրել և ղեկավարել է Հայ փաստաբաննների միությունը:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
1981-1982
Թաֆտս համալսարանում` որպես հայոց պատմության դասախոս:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1990
1990թ. հունվարին, դառնալով հայրենիք, տնօրինել է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգնման գրասենյակը:
1993
Երևանում նախաձեռնել և մինչև օրս նախագահում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը:
1998
Հանրային կարճատև ծառայություն է կատարել ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունում և «Հայաստան» համահայկական հիմնադրամում:
Հեղինակել է տասնյակ ուսումնասիրություններ, մենագրություններ ու հոդվածներ, որոնք լույս են տեսել հայկական, ամերիկյան, եվրոպական, ռուսական, միջինարևելյան հրատարակչություններում ու պարբերական մամուլում: ՌԱՀՀ կենտրոնում հիմնադրել է «Հայացք Երևանից» հասարակական-քաղաքական-մշակութային ամսագիրը:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Իրավաբանության գիտությունների դոկտոր: