Ծննդյան օր
24.09.1991
Ծննդավայր
Հայաստան
Արագածոտնի մարզ
Աշտարակ
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Կրթություն
2008-2012
Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն բաժինը: Լեզվաբան, միջմշակութային հաղորդակցության մասնագետ-խորհրդատու:
2012-2014
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան: Միջազգայնագետ:
2012
Վերապատրաստվել է Քեմբրիջի լեզուների ակադեմիայում (Մեծ Բրիտանիա)։
Զինծառայություն
Տվյալներ չկան
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության անդամ:
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Պատգամավորի օգնական
2014-2017
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը:
Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ
Տվյալներ չկան
Կոչումներ
Տվյալներ չկան