Ծննդյան օր
16.02.1962
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ունի մեկ զավակ:
Կրթություն
1985
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
1986
Վերապատրաստվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում (Օստանկինո, Մոսկվա):
2003
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Կանանց ձեռներեցություն» դասընթաց:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
1982-2007
Աշխատել է հեռուստատեսության ոլորտում:
1991-1993
ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական կոմիտեում:
Տնօրեն
2007-2019
ՀՀ մշակույթի նախարարության «Հովհ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
2002-2012
«Գլաձոր» կառավարման համալսարան:
Դասախոս
2009-2011
Երևանի պետական համալսարան:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2018
Երևանի ավագանու անդամ (Իմ քայլը» դաշինք):
2007 թվականից՝ տեղական և միջազգային գիտաժողովների մասնակից և զեկուցող, 2009 թվականից՝ սփյուռքի համայնքներում կազմակերպվող գրական-մշակութային ձեռնարկների հրավիրյալ բանախոս: 2013 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ: 2018թ. եղել է ՀՀ հանրային խորհրդի անդամ: 2018թ.՝ Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոգաբարձու: 2019թ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ:
Մի շարք հեռուստաֆիլմերի («Քրիստոնյա Հայաստան», «Նրանք սիրո կարիք ունեն», «1700 անգամ մեղա», «Բարևներ Նիցայից», «Կեցցե Վիկտոր Հյուգոն», «Ապառիկ կյանք», «Անթիբ», «Էմիլ Գազազ», «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ» և այլն) սցենարի և բազմաթիվ հոդվածների, աշխատությունների, գրքերի հեղինակ է:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Տվյալներ չկա
Details
- Հղումներ: