Ծննդյան օր
08.05.1965
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ունի մեկ դուստր:
Կրթություն
1987
Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:
Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթաց: Մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի կինոյի միութենական պետական ինստիտուտում, ինչպես նաև Մոսկվայի առաջատար թատրոններում: Թատերական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական և արտերկրի մշակութային պարբերականներում:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-08.06.2009թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, 08.06.2009-31.05.2012թթ.` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 31.05.2012 – 19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, 19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Լրագրող
1992
«Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներ:
Քաղաքական մեկնաբան
1999-2006
«Հայկական ժամանակ» օրաթերթ:
Հեղինակ-վարող
2007
«Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշար:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Տվյալներ չկա