Ծննդյան օր
25.10.1977
Ծննդավայր
Հայաստան
Շիրակի մարզ
Գյումրի
Ընտանիք
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Կրթություն
1999
Ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: Արևելագետ – դիվանագետ:
2002
Ավարտել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:
2003-2011
«Քաղաքական հմտությունների զարգացում» թեմայով մասնակցել է մի շարք ուսուցողական ծրագրերի, այդ թվում՝ Միջազգային ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ (2005թ., Վրաստան), «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն (2009թ., Գերմանիա), Քենտի արքայազն Մայքլի հիմնադրամ (2011թ., Մեծ Բրիտանիայի Թագավորություն):
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 11.06.2012 – 03.06.2014թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.06.2014-18.05.2017թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: Անկուսակցական է: 02.11.2018 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 12.11.2018 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Պատգամավորի օգնական
2003-2005
ՀՀ ԱԺ
Ծրագրերի զարգացման և հանրային կապերի (PR) պատասխանատու:
2005-2008
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008թ. հունվարից՝ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն) միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության միջազգային ծրագրերի զարգացման և հանրային կապերի (PR) պատասխանատու:
Հանրային կապերի (PR) պատասխանատու
2010-2012
ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության հանրային կապերի (PR) պատասխանատու (Համաշխարհային բանկ):
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Հիմնադիր
2017-ից
«Արիանա պլյուս» ՍՊԸ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2010-ից
«Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է:
2008-2017
Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) անդամ է, կուսակցության խորհրդի և քարտուղարության անդամ:
Հեղինակ է գիտական մի շարք աշխատությունների:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Տվյալներ չկա