Նահապետ Բագրատի Գևորգյան

  • 447

Ծննդյան օր

28.06.1957

Ծննդավայր

Հայաստան

Արմավիրի մարզ

Հոկտեմբեր

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Կրթություն

1984

Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի տրիկոտաժի արտադրության ֆակուլտետը: Ճարտարագետ-տեխնոլոգ:

Զինծառայություն

1975-1977

ԽՍՀՄ Զինված ուժեր

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 2-րդ գումարում

1999-2003

ԱԺ պատգամավոր (թիվ 40 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

ԱԺ 3-րդ գումարում

2003-2007

ԱԺ պատգամավոր  (թիվ 30 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, 11.07.2008-31.05.2012թթ.` ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: ՀՀԿ անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ: 18.05.2017 – 10.07.2018 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 10.07.2018-ից Խմբակցություններում ընդգրկված չէ: 24.05.2017 Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Բանվոր, հաշվառող, հանքի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն, խորհրդի նախագահ:

1978-1999

Հոկտեմբերյանի շինանյութերի կոմբինատում («Շինանյութեր» ՍՊԸ):

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.),  «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով (2010թ.,Մայր աթոռ Ս. Էջմիածին):

Կոչումներ

Տվյալներ չկա