Ծննդյան օր
15.05.1990
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած չէ:
Կրթություն
2011
Ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Թուրքիայի բաժինը:
2013
Ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
ՀՀ սփյուռքի նախարար
11.05.2018-14.01.2019
Հայաստանի Հանրապետության Կառավարություն:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Փորձագետ
2010-2017
Հայաստանյան մի շարք թերթերի՝ Մերձավոր Արևելքի, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2012-2013
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի անդամ:
2011
Հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը և մինչև 2015թ. եղել է կազմակերպության փոխնախագահ:
2016-ից
«Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից՝ քաղաքական խորհրդի անդամ:
Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Տվյալներ չկա