Ծննդյան օր
10.04.1967
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Տվյալներ չկա
Կրթություն
1986
Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը: Նկարիչ-ձևավորող:
2008
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը: Պատմության, իրավունքի ուսուցիչ:
Զինծառայություն
1986-1988
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
2014թ. հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) անդամ է: 14.01.2014 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ: 24.01.2014 Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 24.01.2014 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Թղթակից
1992-2002
«Երկիր» օրաթերթ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Արցախյան ազատամարտի մասնակից է:
03.01.2002-01.12.2002
ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:
01.12. 2002-12.05.2007թթ. և 01.06.2012-16.01.2014թթ.
ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ:
Պարգևներ
Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» (1994թ., ԼՂՀ), «Մարշալ Բաղրամյան» (2003թ., ՊՆ), «Մարտական ծառայություն» (2007թ., ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով:
Կոչումներ
Տվյալներ չկա