Ծննդյան օր
01.04.1962
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
1983
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԵԺՏԻ) պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ
1987
Ավարտել է ԵԺՏԻ ասպիրանտուրան:
1994, 1997-1998
Վերապատրաստվել է Լիոնի առևտրաարդյունաբերական պալատում և «Փարիզ-12» համալսարանում (Ֆրանսիա): Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:
Զինծառայություն
1983-1985
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ):
11.06.2012-19.06.2012թթ.՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 19.06.2012-18.05.2017թթ.՝ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ նախագահի տեղակալ:
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Փորձագետ
1994-1995
ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ:
Նախարարի խորհրդական
1998-1999
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի խորհրդական:
Աշխատակազմի ղեկավար
1999-2000
ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Նախարարի տեղակալ
2000-2003
ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ:
Վարչության պետի տեղակալ:
2003-2004
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
1987-1990
ԵԺՏԻ արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս:
Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր
2000
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է
Ամբիոնի վարիչ
2009-2012
ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Հեղինակ է 130-ից ավելի գիտական աշխատությունների, այդ թվում` մենագրությունների և ուսումնական ձեռնարկների:
Պարգևներ
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (2016թ.):
Կոչումներ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր