Միհրան Սուրենի Պողոսյան

  • 333

Ծննդյան օր

29.05.1976

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Կրթություն

1998

Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ։

2006

Մոսկվայի միջազգային անկախ էկոլոգա-քաղաքագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան։ Տնտեսագիտության թեկնածու: Արդարադատության գեներալ-մայոր:

Զինծառայություն

1998-2000

ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 18.04.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017 Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Օպերլիազոր

2000-2006

ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչություն:

Օպերլիազոր  (մայոր)

2006-2007

ԼՂՀ ԱԱԾ

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

2007-2008

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:

ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

2008-2016

ՀՀ ԴԱՀԿ

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ

Պարգևատրվել է «Օրենքի պատվար» (ՀՀ ոստիկանություն), «Համագործակցություն հանուն փրկության» (ՀՀ ԱԻՆ), «Ծառայությունների համար» և «Ակտիվ աջակցության համար» մեդալներով (ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայություն), «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող», «Դատական պրիստավների դաշնային ծառայության պատվավոր աշխատակից», «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշաններով։ ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է։

Կոչումներ

Տնտեսագիտության թեկնածու

Արդարադատության գեներալ-մայոր