18.01.1981
Ծննդյան օր
Ծննդավայր
Հայաստան
Շիրակի մարզ
Գյումրի
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
2004
Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը: Տնտեսագետ:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): 19.06.2007-15.06.2009թթ.` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 15.06.2009-31.05.2012թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2007-2009թթ. խմբակցություններում չի ընդգրկվել: 2009-2012թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): 11.06.2012-22.06.2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 22.06.2012 – 22.10.2012թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 22.10.2012-18.05.2017թթ.՝ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
ԱԺ 7-րդ գումարում
2019
2018թ. հոկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 09.10.2018 – 09.10.2018
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ է: 09.10.2018-ից Խմբակցություններում ընդգրկված չէ: 06.11.2018
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Անկուսակցական է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Պետի տեղակալ
2003-2007
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայավտոկայան» ՓԲԸ Գյումրու ավտոկայան:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Աշխատակազմի ղեկավար
2001-2003
«Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2006
Ընտրվել է Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ:
2007
Շումանի հիմնադրամի հրավերով ղեկավարել է կամավորական շարժման հայ ակտիվիստների այցը Լեհաստան:
2015
Հիմնադրել է «Հանուն Գյումրու և գյումրեցիների» հասարակական կազմակերպությունը:
2009-2015
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:
Պարգևներ
Պարգևատրվել է «Տրդատ III Արշակունի» մեդալով (2011թ., ՀԱՕԿ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալով (2012թ.), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով (2012թ.), ՀԱՕԿ-ի շքանշանով (2012թ.), «Ալբերտ Ազարյան» մեդալով (2013թ., ՀԱՕԿ), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2015թ.), Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի (2015թ.), ԱԺ նախագահի (2016թ.), ՀՀ Շիրակի մարզպետարանի (2016թ.), Գյումրու համայնքի ոսկե (2016թ.), ?Սևան? մարզական կազմակերպության (2016թ.) հուշամեդալներով, ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով (2016թ.): Արժանացել է «Տարվա լավագույն պատգամավոր» (2015թ., «ԱՍ» մրցանակաբաշխություն), «Տարվա պատգամավոր» (2015թ., «Դե ֆակտո» ամսագիր), «Գյումրու 2015թ. տարվա մարդ» (2015թ.) տիտղոսներին:
Կոչումներ
Տվյալներ չկա