Մարգարիտ Հենրիկի Եսայան

  • 216

Ծննդյան օր

24.10.1958

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Կրթություն

1982

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական  ֆակուլտետը: Հայոց լեզվի և գրականության մասնագետ:

Մասնակցել է ԱՄՆ կառավարության «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում անցկացված «Լրատվամիջոցների դերը ընտրական գործընթացներում» դասընթացին (2002թ.):

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:  Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ է: 24.05.2017 Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Լրագրող, դպրոցական բաժնի խմբագիր

1983-1996

«Պիոներ կանչ» (հետագայում` «Կանչ») մանկապատանեկան թերթ:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Քաղաքական լրագրող-մեկնաբան

1996-2012

«Առավոտ» օրաթերթ:

1999-2001

Համագործակցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

2011-ից

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:

Դասախոս

2014-ից

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

Երեք գրքի՝ «Գժանոց կամ թեժ աշուն», «Մարդուկ-ջարդուկ», «Հեքիաթներ» և բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

Պարգևներ

Արժանացել է «Տարվա լրագրող» կոչման (2008թ., «Դե Ֆակտո» ամսագիր), «ՏԻ ռեպորտաժ» ծրագրի մրցանակին (2010թ., ԵՄ), «Լրագրողական հետաքննություն» մրցանակի` «Տիեզերական» գիրքը կազմելու և խմբագրելու համար (2011թ., Երևանի մամուլի ակումբ): Պարգևատրվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության շնորհակալագրով (2003թ.), «Հայոց բանակի 20-ամյակ» հուշամեդալով (2012թ., ՊՆ), «Վազգեն Սարգսյան» մեդալով (2015թ., ՊՆ):

Կոչումներ

Տվյալներ չկա