Ծննդյան օր
23.07.1971
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կրթություն
1994
Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը
2002
Ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:
2007
Ավարտել է ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը: Իրավաբան:
Մասնակցել է մի շարք դասընթացների հետևյալ թեմաներով` «Միջազգային առևտուր և ներդրումներ» (1996թ., Հունաստանի ազգային էկոնոմիկայի նախարարություն, Պիրեյ, Հունաստան), «Դատախազների ուսուցում» (1999թ., Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնություն, Ֆրանկլին Պիրս իրավաբանական կենտրոն, Կոնկորդ, ԱՄՆ), «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ» (2000թ., Ուկրաինայի իրավական հիմնադրամ, Կիև, Ուկրաինա), «Ներքին վերահսկողություն» (2001թ., ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Հետաքննությունների դաշնային բյուրո, Բուդապեշտ, Հունգարիա), «Ղեկավարումը բարգավաճ Հայաստանի իրավական բարեփոխումներում» (2003թ., Կոնֆլիկտների կառավարման խումբ, Քեմբրիջ, ԱՄՆ):
Զինծառայություն
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
2009-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 8 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: « Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր (թիվ 8 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
«Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության 20.05.2017 Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 18.09.2018 Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Առաջին կարգի մասնագետ, այնուհետև` առաջատար մասնագետ
1994-1998
ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժին:
ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, այնուհետև` իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի պետ:
1999-2006
ՀՀ գլխավոր դատախազություն:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:
2006-2008
ՀՀ դատական դեպարտամենտ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Գիտաշխատող
1999-2006
ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոն:
Դասախոս
2003-ից
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն:
Դասախոս
2011-ից
Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոն:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, համահեղինակ` ուսումնական ձեռնարկի:
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ փաստաբանների միության պատվոգրով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016թ.):
Կոչումներ
Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում: