Կորյուն Լևոնի Մկրտչյան

  • 596

Ծննդյան օր

07.03.1977

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Տվյալներ չկա

Կրթություն

1998

Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտական կիբեռնետիկայի բաժինը,

2001

Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետի մաթեմատիկական մեթոդները և մոդելները տնտեսագիտության մեջ բաժնի ասպիրանտուրան: Տնտեսագետ-կիբեռնետիկ:

2013

Մոսկվայի «Էնոտրիա» գինու դպրոցը: Գինու փորձագետ, սոմելիե:

2017

ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը:

:

Մասնակցել է Կիպրոսի մենեջմենթի միջազգային ինստիտուտի (CIIM) «Տնտեսական դեռեգուլյացիա և բաց շուկաներ» թեմայով երիտասարդ ղեկավարների համար նախատեսված Կիպրոսի կառավարության (2000թ., Նիկոսիա), ԵԽ և ԵՄ «Քաղաքացիական հասարակության առաջնորդների ցանց» (2009թ., Օդեսա) ծրագրերին, վերապատրաստվել է Ֆրանսիայի «Ժարալդին» գինու և գաստրոնոմիայի ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆեսոր Միշել Գարներոյի դասարանում (2013թ., Ֆրանսիա):

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 7-րդ գումարում

2018

պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Առաքելություն» կուսակցության անդամ է:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Ծրագրերի ղեկավար

2005-2008

Քաղաքացիական և հասարակական զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար:

Խորհրդական

01.10.2018-11.01.2019

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Տնտեսագետ

1998-1999

«Ինեկոբանկ» ՓԲԸ ներդրումների վարչության տնտեսագետ:

Ներդրումների և մոնիտորինգի վարչության գլխավոր մասնագետ:

1999-2001

«Հայներարտբանկ» ՓԲԸ ներդրումների և մոնիտորինգի վարչության գլխավոր մասնագետ:

2002-2004

Զբաղվել է գործարարությամբ:

Վերահսկողության ծառայության ղեկավար:

2004-2005

«Երևանի Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ:

Ադմինիստրատիվ և ֆինանսական ղեկավար

2008-2012

«Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ (Ernst & Young-EY)

Գլխավոր տնօրեն

2012-2013

Մոսկվայի «Արտվայն» ՍՊԸ:

Ստրատեգիայի և զարգացման գծով տնօրեն, բիզնես խորհրդատվական ծառայությունների ղեկավար:

2013-2018

«Երևան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (2009թ. Հանովեր, Գերմանիա), Հայաստանի երիտասարդ գինեգործների միության(2012թ.), Ռուսաստանի սոմելիեների միության (2013թ.) և Հայաստանի երիտասարդ գործարարների միության (2016թ.) անդամ է:

Պարգևներ

Տվյալներ չկա

Կոչումներ

Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի (2008թ.) և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (2009թ.) հայկական մասնաճյուղերի պատվավոր դոկտոր է

Details

Հղումներ: