Խոսրով Մելիքի Հարությունյան

  • 216

Ծննդյան օր

30.05.1948

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կրթություն

1972

Ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը: Ճարտարագետ-մեխանիկ: Պրոֆեսոր:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԳԽ 1-ին գումարում

1990-1995

1990-1992թթ.` ՀՀ ԳԽ պատգամավոր (թիվ 144 ընտրատարածք): ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա՝ նույն հանձնաժողովի նախագահ: 1992թ.` ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում Հայաստանի պատվիրակության անդամ: 1992թ. պատգամավորական լիազորությունները դադարեցվել են ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

1993-1995թթ.` ՀՀ ԳԽ պատգամավոր (թիվ 36 ընտրատարածք): ԳԽ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար:

ԱԺ 1-ին գումարում

1995-1999

1995-1999թթ.` ՀՀ ԱԺ  պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
1998 -1999թթ.` ՀՀ ԱԺ նախագահ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:  «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

ԱԺ 7-րդ գումարում

2019

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարն է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 20.05.2017 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  22.10.2018 ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

1972

ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիայ:

1977

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հատուկ կոնստրուկտորական բյուրո:

Արտադրության պետ

1983

«Հայավտո» արտադրական միավորում:

Տնօրեն

1983-1986

Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկա:

Տնօրեն

1986-1987

Չարենցավանի կարի ֆաբրիկա:

Քաղաքային խորհրդի նախագահ

1987-1990

Չարենցավանի  քաղաքային խորհուրդ:

ՀՀ վարչապետ

1992-1993

ՀՀ կառավարություն:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

1996-1998

ՀՀ կառավարություն:

ՀՀ փոխվարչապետ – ՀՀ տարածքային կառավարման նախարար

1999-2000

ՀՀ կառավարություն:

ՀՀ նախագահի խորհրդական

2000-2002

ՀՀ նախագահի աշխատակազ:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

1997-ից

ՀՀ պետական կառավարման ակադեմիա:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2000-2002

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջոցառումների գլխավոր համակարգող:

2009

Նշանակվել է ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ

1997

ՀՀ քաղաքացիական ծառայության հայեցակարգի և օրենքի մշակման աշխատանքային խմբի ղեկավար:

1997-2000

ՄԱԿ-ի ապակենտրոնացման և քաղաքացիական ծառայության հարցերի միջազգային փորձագետ: Եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո Հարավկովկասյան հանրապետությունների խորհրդարանական համագործակցության մասին 1999թ. մարտի 16-ի Ստրասբուրգյան հուշագրի նախաձեռնության հեղինակ:

Հեղինակ է տասնյակ հոդվածների:

2003-ից

Գլխավորում է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը:

Պարգևներ

Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» (2002թ.), «Մարշալ Բաղրամյան» (2013թ.), «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե (2013թ., ԳՆ), «Խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար» (2014թ., ՀԱՊԿ ԽՎ) մեդալներով:

Կոչումներ

Պրոֆեսոր