Կարինե Խաչիկի Աճեմյան

  • 240

Ծննդյան օր

01.07.1962

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Կրթություն

1981

Ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը:

1988

Ավարտել է Երևանի  պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը:

1992

Ավարտել է Հայ-բրիտանական բիզնես դպրոցը՝  գործարար-մենեջերի որակավորմամբ:

1999

Ստացել է առևտրային բանկերի ռազմավարական պլանավորման ոլորտի բանկային աշխատողի որակավորում (IBTI, Վիեննա):

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

12.05.2009-31.05.2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Նախարարի խորհրդական

2008

ՀՀ մշակույթի նախարարություն:

ՊՈԱԿ-ի տնօրեն

2009թ.փետրվար-մայիս

«Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ:

Ինստիտուտի  կառավարման խորհրդի անդամ

2010

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  կառավարման խորհրդի անդամ:

Համալսարանի խորհրդի անդամ

2012:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի խորհրդի անդամ:

:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Գլխավոր տնօրենի խորհրդական

1998

«Հայխնայբանկ»-ի գլխավոր տնօրենի խորհրդական, այնուհետև՝ աշխատակազմի և քարտուղարության ղեկավար:

Տնօրենի խորհրդական

2000-2002

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենի խորհրդական:

Ֆինանսական բաժնի պետ

2002-2004

«GTMC» (General Transworld Manufactoring Compani) ՓԲԸ:

Տնօրենի գլխավոր խորհրդական

2004-2005

«Քանաքեռ» ՓԲԸ:

Հիմնադրամի գլխավոր տնօրեն

2005-2009

«Արվեստ» հիմնադրամ:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Ավագ գիտաշխատող

1988

ՀԽՍՀ մշակույթի նախարարության գիտամեթոդաբանական կենտրոնի ռեժիսոր, ավագ գիտաշխատող:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում

Դաշնամուրի դասատու և կոնցերտմայստեր

1982-1984

Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոցում աշխատել է դաշնամուրի դասատու և կոնցերտմայստեր:

Դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության բեմադրիչ

1992

«Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ:

Տնօրեն

1994-1996

«Մետրո» թատրոն:

Տնօրեն

1996-1998

Շախմատի համահայկական բարեգործական «Նավակ» հիմնադրամի «Նավակ-1» ԴՁ

Հասարակական-քաղաքական գործունեություն

2005-ից

ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է, մշակութային հանձնախմբի ղեկավար:

Պարգևներ

Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» (2016թ., ՊՆ), Երախտագիտության (2017թ.) մեդալներով:

Կոչումներ

Տվյալներ չկա