Ծննդյան օր
28.04.1980
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած չէ:
Կրթություն
1998
Ավարտել է Վենետիկի Մուրատ Ռաֆայելյան վարժարանը:
2004
Ավարտել է Միլանի Լուիջի Բոկկոնիի անվան առևտրային համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետը:
2016
Ավարտել է Հռոմի Գվիդո Կարլիի անվան հասարակական գիտությունների միջազգային համալսարանը: Առևտրային և արդյունաբերական ձեռնարկությունների կառավարիչ: Բիզնես կառավարման մագիստրոս:
Մասնակցել է «Գնագոյացման ճշգրիտ չափանիշները» (2003թ., Լեոնարդ Ն. Ստերնի բիզնես դպրոց, Նյու Յորք) և «Գլոբալ մենեջեր» ծրագրի (2015թ., Առևտրի և տնտեսագիտության բարձրագույն դպրոց` ESSEC, Փարիզ) դասընթացներին:
Զինծառայություն
2004-2006
ՀՀ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
2016թ. մարտի 2-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից: Անկուսակցական է: 02.03.2016 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ: 17.03.2016 Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 17.03.2016 Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 17.03.2016 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 09.03.2016 Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ: 26.09.2016 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Գլխավոր տնօրեն
2006-2012
«Արմենիա Լադա» ՓԲԸ:
Գլխավոր տնօրեն
2009-2013
«Արարատ Լադա» ՓԲԸ:
Առաջին փոխտնօրեն
2006-2016
«Կարկոմավտո» ՍՊԸ:
Առաջին փոխտնօրեն
2006-2016
«Ֆորա» ՍՊԸ:
Առաջին փոխտնօրեն
2007-2016
«Վեկար» ՍՊԸ:
Առաջին փոխտնօրեն
2010-2016
«Մուրան» ՍՊԸ:
Հետվաճառքի գծով փոխտնօրեն
2010-2016
«Գալոպեր» ՍՊԸ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
2010
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մշակութային մարդաբանության և երկրագիտության ամբիոնի իտալերենի բաժնի երկրագիտության դասախոս:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
«Իտալական ձեռնարկությունների միջազգայնացումը Ռուսաստանի Դաշնության տարածքում» մենագրության հեղինակ է:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Տվյալներ չկա