Ծննդյան օր
02.03.1961
Ծննդավայր
Հայաստան
Լոռու մարզ
Լեռնհովիտ
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
1982
Ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը:
1989
Ավարտել է Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 1-ին գումարում
1995-1999
ԱԺ պատգամավոր (թիվ 139 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
ԱԺ 2-րդ գումարում
1999-2003
ԱԺ պատգամավոր (թիվ 50 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1999-2000թթ.՝ «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար, 2000-2003թթ.` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար: Անկուսակցական:
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
ԱԺ պատգամավոր (թիվ 39 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար: Անկուսակցական:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
12.05.2007-30.09.2008թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար: ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելու կապակցությամբ (30.09.2008թ.) պատգամավորական լիազորությունները դադարեցվել են:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր է (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ է: 24.05.2017 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Ճարտարագետ, ավագ ճարտարագետ
1983-1985
ՀԽՍՀ հակակարկտային ռազմականացված ծառայության Կալինինոյի ջոկատ:
ՀԼԿԵՄ շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար
1985-1987
ՀԼԿԵՄ Կալինինոյի շրջկոմի գյուղբաժին:
ՀԿԿ շրջկոմի հրահանգիչ
1988-1989
ՀԿԿ Կալինինոյի շրջկոմ:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
2008-2011
ՀՀ նախագահի աշխատակազմ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Գլխավոր տնօրեն
1990-1993
«ՍԻԿ» արտադրաառևտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով):
Տնօրեն, խորհրդի նախագահ
1993-1999
Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, ապա` «Տաշիրի արծնապատ ամանեղեն» ԲԲԸ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
ՈՒւսուցիչ
1982-1983
Կալինինոյի շրջանի Լեռնհոիվտ գյուղի դպրոց:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2006թ.):
Կոչումներ
Տվյալներ չկա