Կարեն Մանուկի Բեքարյան

  • 119

Ծննդյան օր

02.03.1970

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կրթություն

1993

Ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:

Զինծառայություն

1988-1989

ԽՍՀՄ Զինված ուժեր

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

11.09.2015-18.05.2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ,  ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: Անկուսակցական:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: Անկուսակցական է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ է: 24.05.2017 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Տեսուչ, ավագ տեսուչ

1993-1999

ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրերի և վիզաների վարչություն:

Փորձագետ

1999-2010

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով:

Փորձագետների հանձնաժողովի անդամ

2001-2002

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների հարցերով փորձագետների հանձնաժողով:

Տնօրենի տեղեկալ

2010-2011

ՀՀ հանրային ռադիոյի լրատվական, քաղաքական և վերլուծական ծրագրերի բաժին:

Տնօրենի խորհրդական

2011-2015

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Հեռուստածրագրերի հեղինակ և վարող

2003-2010

«Երկրագունդ» և «Եվրոպական օրագիր» միջազգային վերլուծական («Երկիր մեդիա» ՀԸ), «Հայացք աշխարհին» միջազգային վերլուծական («Երևան» ՀԸ) և «Realpolitik» («Իրական քաղաքականություն») վերլուծական (Հանրային ՀԸ) հեռուստածրագրեր:

Գործակալության տնօրեն

2006-2010

«Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալություն:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

2003-2008

Հայ-ռուսական (Սլավոնական) պետական, Հայաստանում ֆրանսիական և Երևանի պետական համալսարաններ:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2002-2018

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ:

2009-2015

ՀՀ հանրային խորհրդի անդամ:

Հեղինակ է գիտական մի շարք հոդվածների:

Պարգևներ

Տվյալներ չկա

Կոչումներ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: