Կարեն Կարլենի Ավագյան

  • 558

Ծննդյան օր

06.12.1974

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կրթություն

1999

Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

2001

Ավարտել է ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան:

2001-2004

Սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում

2003-2004

Գերմանիայի Դաշնության Ա. Հումբոլդտի անվան համալսարանի ասպիրանտուրա: Դատական բժիշկ:

2012

Ավարտել է ՀՊՏՀ մագիստրատուրան (պետական և մունիցիպալ կառավարում): Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Բժշկական ծառայության լեյտենանտ (պահեստազորի սպա):

Մասնակցել է «Հանրային կապեր քաղաքական գործիչների համար» (2006թ., ԱՄՆ), «Նախագծերի կառավարում» (2011թ., Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա) դասընթացներին:

Զինծառայություն

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2009-2012թթ.` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն: 24.05.2017 – 31.05.2017 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով: 31.05.2017
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

ՀՀ վարչապետի օգնական

2005-2007

ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Ավագ լաբորանտ:

2002-2004

ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոն:

Ընթերակա, դոցենտ

2004-2006

ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոն:

Պրոֆեսոր

2014-ից

ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոն:

2016-ից

ԵՊԲՀ  գիտական աստիճաններ շնորհող Առողջապահության կազմակերպման 045 մասնագիտական խորհրդի անդամ:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2003-2005

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ:

2005-ից

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն է:

2006

ՀՀԿ խորհրդի անդամ:

2010

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող:

2011

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:

Հեղինակ է գիտական բազմաթիվ հոդվածների, մեկ ուսումնական ձեռնարկի և մեկ մենագրության: «Դատական բժշկություն» անգլերեն դասագրքի համահեղինակ է:

Պարգևներ

Պարգևատրվել է ԵՊԲՀ 70 և 75-ամյակի ոսկե մեդալներով (2001 և 2006թթ.),ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), Հայաստանի ագրարային համալսարանի (2012թ.) և Երևանի քաղաքապետի (2013թ.) ոսկե մեդալներով, ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2015թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2015թ.):

Կոչումներ

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Բժշկական ծառայության լեյտենանտ (պահեստազորի սպա):