Ծննդյան օր
23.07.1956
Ծննդավայր
Արցախ
Մարտունու շրջան
Մարտունի
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կրթություն
1979
Ավարտել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը: Մանկավարժ։
2000
Ավարտել է Ռուսաստանի մենեջմենթի ակադեմիայի աշխատունակության փորձաքննության և աշխատանքի կազմակերպման ինստիտուտի բժշկա-սոցիալական վերականգնման բաժինը։
1995
Ավարտել է սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների և սոցիալական ծառայությունների ստեղծման վերաբերյալ TACIS-ի եռամսյա դասընթացները:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ): 18.05.2017
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ է: 24.05.2017 Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Առաջատար ճարտարագետ
1980-1982
Երևանի էլեկտրամեքենաների ԳՀԻ։
Առաջատար մասնագետ, բաժնի պետ, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, վարչության պետ:
1982-2009
ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրության, ապա՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Հանձնաժողովի անդամ
2001-2017
Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով։
Փորձագետ
2004-2008
Եվրախորհրդի հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով կոմիտե:
Կոմիտեի բյուրոյի անդամ
2008-2010
Եվրախորհրդի հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով կոմիտե:
Կոմիտեի փոխնախագահ
2010
Եվրախորհրդի հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով կոմիտե:
Հանձնաժողովի անդամ
2008-ից
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով:
Նախարարի տեղակալ
2009-2017
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Բանակցային թիմի անդամ
2010
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու բանակցային թիմ:
Մինջգերատեսչական հանձնաժողովի նախագահ:
2013-2016
Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման մինջգերատեսչական հանձնաժողով:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
2005-ից
ՀՀԿ անդամ է:
2012
ՀՀԿ խորհրդի անդամ է:
2013
ՀՀԿ կանանց խորհրդի անդամ:
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (1998թ.), ՀՀ նախագահի շնորհակալագրով (2003թ.), «Մխիթար Հերացի» (2006թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2013թ.), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (2008թ.), «Գարեգին Նժդեհ» (2008թ., ՀՀ ՊՆ) մեդալներով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010թ.): 2006 թվականից Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է:
Կոչումներ
ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական է: