Ծննդյան օր
21.11.1961
Ծննդավայր
Հայաստան
Արարատի մարզ
Զովաշեն
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կրթություն
1984
Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան:
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 1-ին գումարում
1995-1999
ԱԺ պատգամավոր: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
12.05.2007-06.11.2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 07.06.2007-06.11.2007թթ.՝ ԱԺ փոխնախագահ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 18.05.2017 «Ծառուկյան» խմբակցության անդամ է: 24.05.2017 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Անկուսակցական է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Դասախոսությունների կազմակերպիչ
1984-1989
«Գիտելիք» ընկերության Երևանի քաղաքային վարչություն:
Շրջկոմի քարտուղար
1989-1990
ՀԼԿԵՄ Երևանի Սպանդարյանի շրջկոմ:
Միության փոխնախագահ
1990-1993
Հայաստանի երիտասարդական միություն:
Վարչության պետի երիտասարդական հարցերով տեղակալ
1993-1995
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն:
Փոխնախարար
1997-2003
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն:
ՀԱՕԿ նախագահ
2000-2004
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե:
Կոմիտեի նախագահ
2003-2007
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե:
Վերահսկիչ պալատի նախագահ
2007-2017
ՀՀ վերահսկիչ պալատ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ
Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» (2003թ.), «Վաչագան Բարեպաշտ» (2011թ., ԼՂՀ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին (2011թ.) և 2-րդ (2015թ.) աստիճանի, ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» մեդալներով, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Երախտիքի պարգևով, ՀԱՕԿ-ի Պատվո նշանով:
Կոչումներ
Տվյալներ չկա