Հրայր Վարդանի Թովմասյան

  • 109

Ծննդյան օր

08.07.1970

Ծննդավայր

Հայաստան

Արարատի մարզ

Դարակերտ

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ

Կրթություն

1995

Ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը: Իրավաբան:

1998

Ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժինը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոկտորանտ:

Զինծառայություն

1988-1990

ԽՍՀՄ Զինված ուժեր

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:  Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017 – 02.03.2018 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 20.05.2017 – 16.02.2018 Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 16.02.2018 – 02.03.2018 Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

02.03.2018 – ՀՀ ԱԺ 2018 թվականի մարտի 2-ի ԱԺՈ-008-Ա որոշման համաձայն լիազորությունները դադարել են:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Առաջատար մասնագետ

1996-1998

ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայություն:

Գլխավոր մասնագետ

1998-1999

ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայություն:

Ծառայության ղեկավարի տեղակալ

1999-2001

ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայություն:

Փոխնախարար

2001

ՀՀ բնապահպանության նախարարություն:

ՀՀ արդարադատության նախարար

2010 -2013

ՀՀ Կառավարություն

ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովի անդամ

2013-ից

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է:

Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

2014-2017

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Իրավաբան

2001-2010

Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագիր։

Իրավախորհրդատու

2010-ին

Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու։

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

1998-ից

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան:

Դասախոս

2006-2010

«Գլաձոր» համալսարան:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2012-ից

Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ է։

Տասնյակից ավելի գիտական հոդվածների և ձեռնարկների հեղինակ է:

Պարգևներ

Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» (2013 թ.) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի  (2016 թ.) մեդալներով:

Կոչումներ

Պահեստազորի մայոր:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոկտորանտ:

Details

: