Ծննդյան օր
24.05.1964
Ծննդավայր
Հայաստան
Գեղարքունիքի մարզ
Ծովագյուղ
Ընտանիք
Ամուսնացած է, ունի վեց զավակ:
Կրթություն
1989
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը: Ագրոնոմ:
Զինծառայություն
1982-1984
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
ԱԺ պատգամավոր (թիվ 23 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
ԱԺ 6-րդ գումարում
2017-2018
ԱԺ պատգամավոր (թիվ 8 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Փականագործ
1981-1982
Աշխատել է Գագարինավանի շինարարական խոշոր մեքենաների վերանորոգման գործարանի փականագործ:
Բանվոր
1984-1985
Ծովագյուղի խորհրդային տնտեսության բանվոր:
Փոխտնօրեն
1985-1986
Ծովագյուղի խորհրդային տնտեսության փոխտնօրեն:
Բույսերի կարանտինի պետական տեսչության պետ
1986-1988
Սևանի և Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ:
Կուսկոմիտեի ազատված քարտուղար
1988-1991
Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկոմիտեի ազատված քարտուղար:
Փոխտնօրեն
1993-1995
ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկության փոխտնօրեն:
Տնօրեն
1995-2004
«Սևան-Մոթել» ՊՓԲԸ:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Տնօրեն
2004-2007
«Սևան-Մոթել» ՓԲԸ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1983-1991
Եղել ԽՄԿԿ անդամ:
1986-1991
Եղել է Սևանի շրջխորհրդի պատգամավոր:
2007-ից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
2007-ից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 2016թ. իր հրամանատարությամբ գործող ջոկատով մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:
Պարգևներ
Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով (2016թ., ՊՆ):
Կոչումներ
Տվյալներ չկա