Ծննդյան օր
23.11.1966
Ծննդավայր
Հայաստան
Արմավիրի մարզ
Արշալույս
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս երեխա:
Կրթություն
2000
Ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը: Տնտեսագետ
Զինծառայություն
1985-1987
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 2-րդ գումարում
1999-2003
Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
ԱԺ 4-րդ գումարում
2007-2012
Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 20 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: :
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 20 ընտրատարածքից: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 31.05.2012 «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: 11.06.2012 – 19.06.2014 Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 19.06.2014 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
1983-1985
Աշխատել է Արշալույս գյուղի կոլտնտեսությունում:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Տնօրեն
1996-1997
Էջմիածնի հացի գործարան:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1989-1996
Երկրապահ ջոկատի մարտիկ, վաշտի հրամանատարի տեղակալ: Ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. 1995թ. եղել է վաշտի հրամանատար: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ:
Պարգևներ
Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով (1995թ.), 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996թ.), «Մարշալ Բաղրամյան» (2001թ.), «Անդրանիկ Օզանյան» (2003թ.) և «Վազգեն Սարգսյան» (2003թ.) մեդալներով:
Կոչումներ
Տվյալներ չկա