Հովհաննես Հայկի Մարգարյան

  • 157

Ծննդյան օր

21.05.1964

Ծննդավայր

Հայաստան

Շիրակի մարզ

Գյումրի

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Կրթություն

1985

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը,

1993

Մոսկվայի մարզի (ՌԴ) Սերգիև-Պոսադի համառուսաստանյան ԳՀԻ ասպիրանտուրան: Սննդարդյունաբերության ճարտարագետ: Ճարտարագետհետազոտող: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:

Զինծառայություն

1986-1987

ԽՍՀՄ Զինված ուժեր

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 3-րդ գումարում

2003-2007

Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): 19.06.2007-17.06.2008թթ` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 17.06.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 30.11.2010-31.05.2012թթ.` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից: «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է: 19.06.2012 «Օրինաց երկիր» խմբակցության անդամ: 22.06.2012 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 02.07.2012 Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 03.03.2014 Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ: 02.07.2012 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Ճարտարագետ, կաթսայատան վարիչ

1987-1989

Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղի թռչնաբուծական ֆաբրիկա:

Առաջատար ճարտարագետ-ջերմատեխնիկ

1989-1990

Լենինականի հղկող հաստոցների գործարան:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Տնօրեն

1994

Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկ:

Նախագահ

1996

Ընտրվել է Գյումրու «Հրուշակեղենի ֆաբրիկա» ԲԲԸ նախագահ:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2002

Գյումրու ավագանու անդամ:

Պարգևներ

Տվյալներ չկա

Կոչումներ

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու: