Ծննդյան օր
05.03.1980
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կրթություն
1996
Ավարտել է Երևանի թիվ 149 օտար լեզուների վարժարանը:
2000
Ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը:
2002
Ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրան, միևնույն ժամանակ ՀՀ պետական կառավարման դպրոցը՝ ստանալով պետական ծառայողի որակավորում:
2007
Ավարտել է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Վերապատրաստման մի շարք դասընթացներ է անցել` Երիտասարդ դասախոսների ծրագիր Վանդերբիլթի համալսարանում (JFDP) (2008թ., ԱՄՆ), Գերմանական ակադեմիական աջակցության հետդոկտորական ծրագիր Տյուբինգենի համալսարանում (2010-2011թթ., Գերմանիա), ՀՀ դիվանագիտական ակադեմիա (2010թ., Երևան), հետդոկտորական ուսուցում Յեյլի համալսարանում (2012-2013թթ., ԱՄՆ): Հետազոտական աշխատանք է կատարել Գոտինգեն քաղաքի Մաքս Պլանկի անվան կրոնական և էթնիկ բազմազանության հետազոտական ինստիտուտում (2014թ., Գերմանիա):
Զինծառայություն
Տվյալներ չկա
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Փոխնախարար
21.05.2018-14.01.2019
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս
2003-ից
Դասավանդում է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնում:
Դասախոս
2006-2008
Գավառի պետական համալսարան:
Դասախոս
2014
Դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Վ. Բրյուսովի պետական լեզվաբանական և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում:
2014
Հանրային քաղաքականության ինստիտուտ հետազոտական կենտրոնի համահիմնադիր է:
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Միջազգային մի շարք գիտական կազմակերպությունների անդամ է:
Հեղինակ է մեկ մենագրության և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված քառասունից ավելի գիտական հրապարակումների:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ: