Հերմինե Միքայելի Նաղդալյան

  • 75

Ծննդյան օր

28.07.1960

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է:

Կրթություն

1981

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԳԽ 1-ին գումարում

1990-1995

Պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 256 ընտրատարածքից:

ԱԺ 1-ին գումարում

1995-1999

ԱԺ պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

ԱԺ 2-րդ գումարում

1999-2003

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: :

ԱԺ 3-րդ գումարում

2003-2007

Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 08.09.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ: 25.02.2011թ. ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: ՀՀԿ ԳՄ և խորհրդի անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀ Կ): ԱԺ նախագահի տեղակալ: 25.01. 2016թ. ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:  Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017 – 31.05.2017 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 31.05.2017 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Զբաղվածություն մասնավոր հատվածում

Գործադիր տնօրեն

1989-1991

Հայաստանի կոոպերատիվների միություն:

Միության նախագահ

1991

Հայաստանի ձեռնարկատերերի միություն:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ

1981-1989

Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղ:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

2013-ից

ԵԽԽՎ պատվավոր անդամ է:

Պարգևներ

Պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (1997թ.), «Մարշալ Բաղրամյան» (2005թ., ՊՆ), «ԱՊՀ ժողովուրդների բարեկամություն» (2005թ.), «Մխիթար Գոշ» (2011թ., ՀՀ) մեդալներով, ՀՀ վարչապետի (2006թ.) և «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2010թ.) հուշամեդալներով, «Արծաթե աղավնի» հանրային ճանաչման միջազգային պատվո նշանով (2010թ.), ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով, «ԱՊՀ ՄԽՎ. 20 տարի» հոբելյանական մեդալով (2012թ.), ԵԽԽՎ պատվավոր անդամի դիպլոմով և ԵԽԽՎ ոսկե մեդալով (2013թ.), Բարեկամության շքանշանով (2014թ., ՌԴ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2016թ.):

Կոչումներ

Տնտեսագիտության թեկնածու