Հայկ Բորիսի Բաբուխանյան

  • 249

Ծննդյան օր

22.10.1964

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կրթություն

1986

Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը:

1991

Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ)  ասպիրանտուրան: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ: Լրագրող: Բանասիրական գիտությունների թեկնածու:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 2-րդ գումարում

1999-2003

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք և միաբանություն» դաշինք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2003թ.` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության և սպորտի կոմիտեի փոխնախագահ: «Իրավունք և միաբանություն» խմբակցության անդամ: ՍԻՄ կուսակցության փոխնախագահ:

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 18.05.2017 «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017 Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Սահմանադրական իրավունք» միություն /ՍԻՄ/ կուսակցության անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Զբաղվածություն մասնավոր հատվածում

Գլխավոր խմբագիր

1992-1993

«Հանրապետական» թերթ:

Գլխավոր խմբագիր

1993-1999

«Իրավունք» թերթ:

Գլխավոր տնօրեն

2003-2012

«Զարուհի» հրատարակչական տուն» ՍՊԸ:

Գլխավոր տնօրեն

2008-2012

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Դասախոս

1986-1992

ԵրՊԻ-ի հաշվիչ տեխնիկայի ամբիոն:

Ամբիոնի վարիչ

2008-2012

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործնական ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

1989-1993

«Սահմանադրական իրավունք» միության նախագահության անդամ:

1993-2006

«Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ:

2006-ից

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագա:

1990-1995

Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:

1990

Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Անկախության մասին հռչակագրի և Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովների անդամ:

1999-ից

«Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահն է:

1999-ից

ՄԱԿ-ի ազգային փորձագետ:

2011

«Ռուսկի էկրան» ամսագրի փորձագիտական խորհրդի անդամ:

2003 թվականից Հասարակության և բնության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 2004թ.` Ժողովուրդների հոգևոր միասնության ակադեմիայի (ՌԴ), 2005թ.` «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի (Ֆրանսիա), 2010թ.` Եվրոպական բնագիտական ակադեմիայի (Գերմանիա) իսկական անդամ: «Հայաստանը պետք է լինի Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ավանգարդում» (2014թ.) գրքի և գիտական բազմաթիվ հրապարակումների հեղինակ է:

Պարգևներ

Պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հուշամեդալով (2003թ.), Եվրոպական բնագիտական ակադեմիայի «Սպիտակ խաչ» (2004թ.) և «Պատվո նշան» (2009թ.) շքանշաններով, «Օտտո ֆոն Բիսմարկ» (2011թ.), «Մովսես Խորենացի» (2014թ.), «Շիլլեր» (2014թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվո (2014թ.), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե (2014թ.), «Ն.Վ. Գոգոլ» (2015թ., Գրողների միությունների միջազգային ընկերակցություն, Մոսկվա), ԱՊՀ ՄԽՎ «Միջխորհրդարանական կապերի զարգացման համար» (2016թ.), Ղազախստանի անկախության 25-ամյակի (2016թ.) մեդալներով, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շնորհակալագրով (2014թ.),  ԱՊՀ ՄԽՎ պատվո նշանով (2015թ.):

Կոչումներ

Տվյալներ չկա