Ծննդյան օր
22.11.1959
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կրթություն
1980
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
Զինծառայություն
1981-1982
ԽՍՀՄ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 2-րդ գումարում
1999-2003
2000-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2001-2003թթ.` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել: Անկուսակցական:
ԱԺ 3-րդ գումարում
2003-2007
ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՄԱԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ: «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության ղեկավար: Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ:
ԱԺ 5-րդ գումարում
2012-2017
ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Միավորված Աշխատանքային Կուսակցության հիմնադիր անդամ է: 31.05.2012 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: 11.06.2012 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 03.03.2014 Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Տնտեսագետ
1980-1981
Ռիբնիցա քաղաքի (Մոլդովա) ցեմենտ-շիֆերի գործարանում աշխատել է տնտեսագետ:
Ավագ տնտեսագետ
1983-1986
Մասիսի շրջանի «Հայէլեկտրամեքմատ» միավորում:
Զբաղվածություն մասնավոր հատվածում
1987-2000
Զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ
Խորհրդի նախագահ
1997-1999
«Արսօյլ» ՀՁՓԲԸ և «Հայագրոբանկ»-ի խորհուրդների նախագահ:
1999-2001
Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ:
2007-2012
Զբաղվել է քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությամբ:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
1989
Անդամակցել է Անկախության բանակին:
1990-1994
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:
1991-1992
ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ:
2002
Հիմնադրել և գլխավորում է Միավորված աշխատանքային կուսակցությունը:
Պարգևներ
Պարգևատրվել է Մոսկվայի 850-ամյակի մեդալով (1998թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բարձրագույն` «Համագործակցություն» շքանշանով (2005թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2006թ.):
Կոչումներ
Տվյալներ չկա