Ծննդյան օր
20.04.1976
Ծննդավայր
Հայաստան
Երևան
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կրթություն
1993-1998
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Պատմաբան-միջազգայնագետ:
2003
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
2011
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ֆինանսեր, դրամաշրջանառություն և վարկ ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս:
Զինծառայություն
1998-1999
ՀՀ Զինված ուժեր
Խորհրդարանական գործունեություն
ԱԺ 7-րդ գումարում
2018
ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում
Մաքսային ծառայության ավագ տեսուչ
2008-2013
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի մաքսային ծառայություն:
Փորձագետ
2014-2016
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ (Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում):
ՀՀ ֆինանսների նախարարի օգնական:
2016-2019
ՀՀ ֆինանսների նախարարություն:
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Դասախոս:
2003-2005
Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան:
Դասախոս:
2005 -ից
Երևանի պետական համալսարան:
Դասախոս:
2005 -ից
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան:
Դեկան
2006-2008
Եվրոպական կրթական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
Հասարակական-քաղաքական գործունեություն
Գիտահետազոտական աշխատանքներ է իրականացրել ՌԴ ԳԱ արևելագիտության ինստիտում (2003թ.), Եգիպտոսի «Ալ Ահրամ» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների և Կահիրեի համալսարանի «Ասիական հետազոտություններ» կենտրոններում (2004թ.), Դամասկոսի «Արաբական հետազոտություններ» ֆրանսիական կենտրոնում (2007թ.):
Հեղինակ է մեկ մենագրության և քսանից ավելի գիտական հոդվածների, համահեղինակ՝ գիտական մեկ աշխատության:
Պարգևներ
Տվյալներ չկա
Կոչումներ
Գիտությունների թեկնածու, դոցենտ:
Details
- Հղումներ:
- Գոռ Գևորգյանի անձնական էջը Facebook-ում: