Գևորգ Վոլոդյայի Պետրոսյան

  • 146

Ծննդյան օր

04.09.1972

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Կրթություն

1995

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1998

Ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան: Իրավաբան: Իրավաբանական գիտությունների թեկնածու: Պահեստազորի լեյտենանտ:

Զինծառայություն

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 6-րդ գումարում

2017-2018

ԱԺ պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ: 18.09.2018 Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամ: 22.10.2018
ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամ:

ԱԺ 7-րդ գումարում

2018

ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:  

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Բանվոր

1988-1990

Եղել է «Մյասնիկյանի կանաչապատում» պետական ձեռնարկության բանվոր:

Համայնքի աշխատակազմի ղեկավար

2004-2005

Եղել է Երևանի Նոր-Նորք համայնքի ղեկավարի խորհրդական, ապա աշխատակազմի ղեկավար:

Վարչության պետ

2007-2008

ՀՀ Վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետ:

Նախարար

2009

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Զբաղվածություն մասնավոր հատվածում

Գլխավոր տնօրենի իրավական հարցերով խորհրդական

2005-2009

«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավական հարցերով խորհրդական:

Մարդկային ռեսուրսների վարչության պետ:

2010-2017

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ:

Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում

Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի ասիստենտ

1990

Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի ասիստենտ:

Դասախոս

1996-ից

Դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

Դդեկան

1996-2001

Աշխատել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» հավատարմագրված պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:

Ամբիոնի վարիչ

2002-2005

Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ:

Ամբիոնի դոցենտ

2003

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ է:

Դասախոս

2014-ից

ՀՀ արդարադատության ակադեմիա:

Դասախոս

2010-ից

Հանրային ծառայողների վերապատրաստման դասընթացների շրջանակում դասախոսություններ է վարել աշխատանքային իրավունքի և հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրության հարցերի շուրջ:

Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն

1998-ից

ՀՀ իրավաբանների միության անդամ է:

2001-ից

Ծավալում է փաստաբանական գործունեություն (քաղաքացիական, վարչական, աշխատանքային և ընտանեկան գործերով դատական ներկայացուցչության):

2006-ից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

2008-2015

Եղել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ:

Շուրջ 50 գիտական հոդվածների և մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Համահեղինակ է «Պետության և իրավունքի հիմունքներ» (1998թ.) և «Պետություն և իրավունք» (2001թ.) դպրոցական դասագրքերի, «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտական ժողովածուի (2010 թ.), հեղինակ՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք» առարկայի բուհական դասագրքի ընդհանուր (2009թ.) և հատուկ (2014թ.) մասերի:

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ գլխավոր դատախազի շնորհակալագրերով (2012 և 2015թ.), ՀՀ դատախազության հոբելյանական մեդալով (2013թ.), Երևանի պետական համալսարանի հուշամեդալով (2014թ.):

Կոչումներ

Իրավաբանական գիտությունների թեկնածու: Պահեստազորի լեյտենանտ: