Գալուստ Գրիգորի Սահակյան

  • 63

Ծննդյան օր

08.04.1948

Ծննդավայր

Հայաստան

Երևան

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կրթություն

1971

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Բանասեր:

Զինծառայություն

Տվյալներ չկա

Խորհրդարանական գործունեություն

ԱԺ 1-ին գումարում

1995-1999

ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

ԱԺ 2-րդ գումարում

1999-2003

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:

ԱԺ 3-րդ գումարում

2003-2007

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար:

ԱԺ 4-րդ գումարում

2007-2012

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-17.11.2008թթ. ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 11.11.2008-31.05.2012թթ.՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար: ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ:

ԱԺ 5-րդ գումարում

2012-2017

ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 31.05.2012-07.05.2014թթ.՝ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար: ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ:
29.04.2014-18.05.20117թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ:

ԱԺ 7-րդ գումարում

2019

ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:  Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: 18.05.2017
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 24.05.2017 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

Զբաղվածություն
Զբաղվածություն հանրային ոլորտում

Փականագործ

1970-1972

Երևանի մետաքսի կոմբինատ:

Տնօրեն

1972-1991

Երևանի թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն:

Գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ

1991-1996

Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմ:

Զբաղվածություն մասնավոր հատվածում
Զբաղվածություն գիտության, կրթության բնագավառում
Զբաղվածություն մշակույթի և սպորտի բնագավառում
Հասարակական-քաղաքական գործունեություն
Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո (2004թ.), «Վազգեն Սարգսյան» (2005թ.) մեդալներով, ՀՀ վարչապետի (2006թ.), ՀՀ կրթության և գիտության նախարարության (2006թ.), Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» (2007թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե (2008թ.) հուշամեդալներով, «Մեսրոպ Մաշտոց» (2008թ.), «Խաչատուր Աբովյան» (2008թ.) մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2010թ.), «Մխիթար Գոշ» (2011թ.), «Մանկավարժական համալսարանի 90-ամյակ» (2012թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ., ՀՀ ՊՆ) մեդալներով, «Հայոց արծիվ» ոսկե հուշամեդալով (2014թ.), «ՀՀ ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով (2014թ.), «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (2015թ., ԵԿՄ), ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» (2015թ.) շքանշաններով, «Դաշնային խորհուրդ. 20 տարի» մեդալով (2015թ., ՌԴ ԴԺ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2016թ.), «Մեսրոպ Մաշտոց» (2017թ., ԼՂՀ) շքանշաններով, «ԱՊՀ ՄԽՎ. 25 տարի» մեդալով (2017թ.), «ՀՀ ԶՈՒ զինանշան» հուշամեդալով (2018թ., ՀՀ ՊՆ):

Կոչումներ

Տվյալներ չկա